«Ռեալը» Ալեքսանդր-Առնոլդին առաջարկել է շաբաթական 240 հազար եվրո աշխատավարձ

0

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» անգլիական «Լիվերպուլի» 26-ամյա անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին առաջարկել է շաբաթական մոտ 240 հազար եվրո աշխատավարձ, հաղորդում է The Independent-ը։

Արքայական ակումբը պաշտոնական առաջարկ է արել ֆուտբոլիստին, որն ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Նա կստանա նաեւ միանվագ բոնուս «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու համար։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ալեքսանդր-Առնոլդը մասնակցել է 28 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։

Leave A Reply

Your email address will not be published.