Cardi B-ի 6-ամյա դուստրը քրիչով նկարել է իր 60,000 դոլար արժողությամբ Hermès Kelly պայուսակի վրա
Cardi B-ն շատ է տխրել այն բանից հետո, երբ հայտնաբերել է, որ իր վեցամյա դուստրը՝ Քալչերը, գրիչով նկարել է իր Hermès Kelly պայուսակի վրա:
Նյույորքցի 32-ամյա ռեփերը ֆիքսել է իր թանկարժեք պայուսակի անուղղելի վնասը և կադրերը տեղադրել Instagram Stories-ում։
«Ես 60 հազար դոլար եմ ծախսել այս ձեռքի պայուսակի վրա։ Տեսեք, թե ինչ արեց աղջիկս իմ պայուսակի հետ: Տեսեք, թե աղջիկս ինչ արեց իմ անիծյալ պայուսակի հետ»։
Նա սկսել է կրկնել այն չորրորդ անգամ՝ ընդգծելով. «Տեսե՛ք…», նախքան խորը, հիասթափված հառաչանք կարձակեր: