Չինաստանում կստեղծեն մեգագիտական կենտրոն բջիջների ուսումնասիրման համար

0

Չինաստանի հարավային Գուանչժոու քաղաքում սկսվել է մարդու բջջային գծերի ուսումնասիրման խոշոր հետազոտական ​​կենտրոնի շինարարությունը: Չինաստանի Գիտությունների ակադեմիայի տվյալներով՝ համալիրը կհամալրվի արհեստական ​​բանականության (ԱԲ) տեխնոլոգիաներով, որոնք թվային տեսքով կցուցադրեն մարդու մարմնի յուրաքանչյուր բջջի էվոլյուցիայի դինամիկ գործընթացը նրա ողջ կյանքի ցիկլի ընթացքում։

«Բջջային գծերի վերլուծությունը համարվում է կյանքի զարգացման եւ էվոլյուցիայի գաղտնիքների, ինչպես նաեւ մարդու կյանքի վերահսկման գաղտնիքների բանալին»,- նշվել է Գիտությունների ակադեմիայի հայտարարությունում:

Կենտրոնը կզբաղվի նորարարական տեխնոլոգիաներով։ Այն կինտեգրի ժամանակակից հետազոտություններն առաջավոր մշակումներում, ինչպիսին է արհեստական բանականությունը, բջջային գծի թվային մոդել ստեղծելու համար: Գիտական ​​աշխատանքները կենտրոնանալու են երեք ոլորտների վրա՝ բջիջների զարգացում, հիվանդություն եւ ծերացում:

Ցզյանսին կղզում ենթակառուցվածքը կզբաղեցնի 50 հազար քառակուսի մետր տարածք։ Նախագիծը նախատեսվում է ավարտել 4,5 տարում։ Ավարտվելուց հետո հաստատությունը համակողմանի աջակցություն կտրամադրի առողջապահության ոլորտում տեսական նորարարություններին եւ արդյունաբերական զարգացմանը: Կենտրոնը կսպասարկի գիտահետազոտական ինստիտուտներին, համալսարաններին, դեղագործական ընկերություններին եւ հիվանդանոցներին, ինչպես նաեւ հիմք կդնի նոր առաջավոր բժշկական տեխնոլոգիաների ստեղծման համար։

Leave A Reply

Your email address will not be published.