Օֆիսներում սուրճի մեքենաների պատրաստած ըմպելիքները կարող են բարձրացնել խոլեստերինի մակարդակը. NMCD

0

Ուփսալայի համալսարանի և Չալմերսի տեխնոլոգիական համալսարանի շվեդ գիտնականների թիմը պարզել է, որ օֆիսային սուրճի մեքենաների մեծ մասում եփված սուրճը պարունակում է խոլեստերինը բարձրացնող նյութերի բարձր մակարդակ: Հետազոտությունը հրապարակվել է Nutrition, Metabolism & Cardiovascular Diseases (NMCD) գիտական ​​ամսագրում:

Թիմը վերլուծել է Շվեդիայի աշխատավայրերում օգտագործվող 14 սուրճի մեքենաների ըմպելիքը: Պարզվել է, որ այս սուրճը զգալիորեն ավելի շատ դիտերպեններ է պարունակում՝ կաֆեստոլ և կահվեոլ, քան թղթե ֆիլտրով սովորական սուրճը։

Այդ նյութերը հայտնի են որպես «վատ խոլեստերինը» բարձրացնողներ, ինչը կարող է մեծացնել սրտի հիվանդության վտանգը:

«Զտման գործընթացը կարևոր է: Ոչ բոլոր սուրճի մեքենաներն են արդյունավետորեն զտում այդ նյութերը, և դրանց խտությունը կարող է տարբեր լինել՝ կախված մեքենայի տեսակից և եփման ժամանակից»,- նշել է հետազոտության ղեկավար Դեւիդ Իգմանը: Գիտնականները համեմատել են նաև տարբեր ձևերով պատրաստված սուրճը։ Եփող մեքենաները (առավել տարածված են գրասենյակներում) ցույց են տվել դիտերպենների ամենաբարձր մակարդակը:

Մակարդակները տարբերվել են էսպրեսոյի մեքենաներում, սակայն որոշ նմուշներ պարունակել են նաև դիտերպենների բարձր մակարդակ:

Եռացման միջոցով պատրաստված  սուրճն առաջատարն էր վնասակար նյութերի պարունակությամբ։ Միևնույն ժամանակ, թղթե ֆիլտրով զտված սուրճը գրեթե ամբողջությամբ զերծ էր դիտերպեններից:

Հետազոտողները խորհուրդ են տալիս օգտագործել թղթե ֆիլտրերով սրճեփներ՝ դիտերպենների մակարդակն իջեցնելու, ինչպես նաեւ այն մեքենաների սուրճի սպառումը սահմանափակելու համար, որոնք չեն ապահովում բավականաչափ ֆիլտրում։

Leave A Reply

Your email address will not be published.