Չենինգ Թաթումը հայտարարել է, որ այլևս չի խաղալու «գեր դերեր»
Չենինգ Թաթումը հայտարարել է, որ այլևս չի խաղալու «գեր դերեր»՝ բացահայտելով քաշի կտրուկ տատանումները, որոնք նա կրել է անցյալ դերերի համար:

Երեք լուսանկարներից առաջինում դերասանը ցուցադրել է իր ռելիեֆային որովայնը պատուհանի արտացոլանքի մեջ։

Երկրորդ լուսանկարում հայելու մեջ դերասանը նկարահանվել է նկատելիորեն ավելի քիչ պրկված մարմնով. Նա 13 կգ գիրացել է «Ժոզեֆինա» ֆիլմի համար, որում նկարահանվել է անցյալ տարի։

Երրորդ լուսանկարում Թաթումը նիհարել է մինչև 172 ֆունտ՝ «Տանիք» ֆիլմի համար, որի նկարահանումները վերջերս են ավարտվել:
«Ես այնքան շնորհակալ եմ իմ գենետիկայի համար»,- գրել է դերասանը։ «Շնորհակալ եմ իմ խոհարարին/դիետոլոգին/կախարդուհուն: Ես շնորհակալ եմ իմ մարզչին: Առանց քեզ ես չէի կարողանա այդքան նիհարել: Բայց ես այլևս գեր դերեր չեմ խաղա, հա-հա»,- ասել է 44-ամյա դերասանը՝ հավելելով, որ դերի համար գիրանալն այժմ չափազանց «դժվար է մարմնի համար» և չափազանց դժվար է նիհարել:
«Գրողը տանի, երբ ես նայում եմ այս լուսանկարներին, ես ուղղակի զարմանում եմ, թե ինչի է ընդունակ մարդու մարմինը և կամքը», — եզրափակել է նա: