Չալհանօղլուն ցանկանում է Գյուլերին տեսնել «Ինտերում»

0

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն հույս է հայտնել, որ Թուրքիայի հավաքականի եզրային հարձակվող Արդա Գյուլերը Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալից» կտեղափոխվի «Ինտեր»։ 

«Արդա Գյուլերը շատ կարեւոր խաղացող է Թուրքիայի հավաքականի համար։ Բոլորը գիտեն, որ ես նրան շատ եմ սիրում։ Իհարկե, կցանկանայի, որ նա միանար «Ինտերին» եւ խաղար։ Մեզ պետք են բարձրակարգ խաղացողներ։

Իհարկե, ես նրան խորհուրդ եմ տալիս ստանալ ավելի շատ խաղաժամանակ։ Նա արժանի է դրան։ Հույս ունեմ, որ նա կտեղափոխվի Միլան»,- Հական Չալհանօղլուի խոսքը մեջբերում է Ajansspor-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Գյուլերը մասնակցել է 30 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.