Թինա Ֆեյը, որի կարողությունը 75 մլն դոլար է, «ատում է փողը»
Դերասանուհի Թինա Ֆեյը հայտնել է, որ «ատում է փողը» եւ դատապարտում է հանրահայտ անձանց, որոնք կողքից աշխատանք են փնտրում:
«Ես խնդիր ունեմ հարուստ մարդկանց հետ, որոնք կողմնակի աշխատանք ունեն»,- Mean Girls-ի աստղը նշել է Good Hang with Amy Poehler-փոդքաստում: «Եթե դուք արդեն ունեք մոտ 200 մլն դոլար… ես դա դատապարտում եմ», — ավելացրել է նա:
«Ես իսկապես ատում եմ փողը»,- նշել է նա՝ ավելացնելով, որ «սարսափելի է վարվում փողերի հետ»։ «Ոչ, ես սարսափելի չեմ։ Ես փողն իզուր տեղը չեմ ծախսում, բայց դրանք ինձ չեն հուզում»,- բացատրել է նա։
Նրա խոսքով՝ իրեն միայն միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի իրեն «անվտանգ զգա» եւ ապրի։ Celebrity Net Worth-ի տվյալներով՝ Ֆեյի կարողությունը կազմում է 75 մլն դոլար։