ԵԱ․ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեցին եւ կես միավոր են հետ առաջատարից

0

Ռումինիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում տեղի ունեցան չորրորդ տուրի պարտիաները։

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հասան հաղթանակի եւ ունեն 3,5 միավոր՝ բաժանելով 2-19-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարն Իսպանիայի ներկայացուցիչ Դանիիլ Յուֆան է՝ 4 միավոր։

Չորրորդ տուրում հայ շախմատիստներից հաղթեցին նաեւ Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը։ Ոչ ոքի խաղացին Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Երիցյանն ու Սարգիս Վաչ Սարգսյանը։ Արսեն Դավթյանն ու Վահան Նալբանդյանը պարտություն կրեցին։

Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանն ու Արթուր Դավթյանն ունեն 3-ական միավոր եւ բաժանում են 20-73-րդ տեղերը։

Առաջնությունում կանցկացվի 11 տուր։

Leave A Reply

Your email address will not be published.