Քորթնի Լավը ցանկանում է մնալ Բրիտանիայում, քանի որ Թրամփի վարչակազմը նրան «վախեցնում» է

0

Քորթնի Լավն արդեն հինգ տարի ապրում է Լոնդոնում եւ նախատեսում է մնալ այնտեղ ընմիշտ։

60-ամյա նախկին երգչուհին տեղեկացրել է, որ բրիտանական քաղաքացիություն կստանա վեց ամսից հետո, եւ նկարագրել է քաղաքական իրավիճակն իր հայրենի Միացյալ Նահանգներում որպես «վախեցնող», տեղեկացրել է Daily Mail-ը։

Չնայած Լավը ուղիղ չի կապել իր տեղափոխությունը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, երգչուհին, որը երկար տարիներ բացահայտ իր արհամարհանքն է հայտնել Թրամփի հանդեպ, ասել է, որ այժմ ամեն ինչ «վախեցնում» է։ «Ինչ վերաբերում է Թրամփին եւ հատկապես այդ խմբին… դա կարծես կայսերական պալատ լինի։ Օրինակ, միլիոն դոլարանոց ժամացույց կրել։ Կայսերական պալատն այժմ Մար-ա-Լագոյում է»,- ասել է նա։

Leave A Reply

Your email address will not be published.