Saint Laurent-ը՝ ուժեղ, համարձակ և ինքնավստահ կանանց համար

0

Փարիզի նորաձևության շաբաթվա վերջին գիշերը Էյֆելյան աշտարակի տակ աստղային միջոցառմանը դոմինանտ դերում էր Saint Laurent-ը:

Աշուն/Ձմեռ 2025 հավաքածուն համարձակ էր, ուժեղ և ինքնավստահ: Մոդելները պոդիումով քայլում էին ամուր ուսերով ուրվագծերով, բարձր օձիքով ժապավենային զգեստներով՝ զուգորդված սրածայր կոշիկներով:

Փայլուն տոպերը ներկայացված էին ընձառյուծի պրինտով՝ համադրված դասական մատիտ-կիսաշրջազգեստներով և մեծ չափսերի արևային ակնոցներով:

Դիզայներ Էնթոնի Վակկարելլոն թույլ է տալիս հագուստին խոսել իր մասին՝ խաղալով հյուսվածքային նյութերի հետ, որոնք արտահայտված են պլաստիկանման զգեստների վրա՝ խունացած ծաղկային գրաֆիկայով:

Լայն ուսերով նրբաճաշակ բաճկոններն ըմբոստություն էին փոխանցում, մինչդեռ վերջին կերպարները միանշանակ ստվերեցին բոլորին:

Նուրբ ժանյակավոր զգեստները արդիականացվել են կոնքերի կլոր ներդիրներով, որոնք մանիպուլյացիա են անում կանացի կազմվածքը, շարժվում ամեն քայլի հետ՝  խառնվելով մարմնի բնական ուրվագծին:

Leave A Reply

Your email address will not be published.