Բենզեման նշել է լավագույն ֆուտբոլիստին պատմության մեջ

0

Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման համաձայն չէ «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, որը հայտարարել էր, թե ինքն է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։

«Յուրաքանչյուրն ունի իր կարծիքի իրավունքը։ Եթե Կրիշտիանուն վստահ է, որ ինքն է լավագույնը, դա իր կարծիքն է։ Ամեն ինչ կախված է անձնական նախասիրություններից։ Ինձ համար լավագույն ֆուտբոլիստը պատմության մեջ բրազիլացի Ռոնալդոն է»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է TNT Sports-ը։

Ռոնալդուն ու Բենզեման միասին խաղացել են 2009-2018 թվականներին Մադրիդի «Ռեալում»։

Leave A Reply

Your email address will not be published.