Գվարդիոլա․ «Ռեալին» հաղթելու հնարավորությունը 1 տոկոս է
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գնահատել է իր ղեկավարած թիմի հնարավորությունները Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում։
«Եթե ինձ հարցնեք, թե ինչպիսին է Մադրիդում մեր հաղթականի հավանականությունը, ապա, հաշվի առնելով մեր դրությունը, կասեմ, որ հաղթելու հնարավորությունը նվազագույնն է՝ 1 տոկոս։
Բայց քանի դեռ կա այդ հնարավորությունը՝ մենք կփորձենք եւ կձգտենք դրան»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է The Independent-ը։
Անգլիայում տեղի ունեցած առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել էր «Ռեալը»։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին։