Լիամ Փեյնի ընկերուհին առաջին անգամ խոսել է երգչի «ողբերգական» վերջին օրերի մասին եւ չի կարողացել զսպել արցունքները
Լիամ Փեյնի ընկերուհին՝ Քեյթ Քեսիդին, հուզվել է՝ նրա մահից հետո իր առաջին հարցազրույցում՝ անդրադառնալով նրա վերիջին օրերին, գրում է People-ը։
One Direction-ի երգիչը մահացել է 2024 թվականի հոկտեմբերի 16-ին՝Բուենոս Այրեսի CasaSur Palermo հյուրանոցի պատշգամբից ընկնելու հետեւանքով: Նա 31 տարեկան էր: Ավելի քան երեք ամիս անց նրա ընկերուհին հիշել է իրենց վերջին օրերը The Sun-ի հետ հարցազրուցում:
25-ամյա ինֆլուենսերը հանգստանում էր Փեյնի հետ և հայտնվել էր նրա Snapchat-ի
տարբեր տեսանյութերում: Բրիտանական լրատվամիջոցի հետ զրույցի ընթացքում նա բացահայտել է, որ կցանկանար մնալ երգչի հետ Ֆլորիդայի իրենց տուն վերադառնալու փոխարեն:
«Ես պատասխանատվություն ունեի, մենք ունեինք պատասխանատվություն։ Մենք տանը ունենք շուն, և ակնհայտ է, որ ես երբեք, երբևէ չեմ մտածել, որ այդպիսի բան տեղի կունենար»,-ասել է Քեսիդին:
Զույգը, ով հանդիպում էր երկու տարի, ապրել է Նալա անունով շան հետ:
Նա Փեյնի մահը նկարագրել է, որպես «ողբերգական դժբախտ պատահար»՝ ասելով The Sun-ին, որ «երբեք» չէր կարծում, որ նա երիտասարդ կմահանար:
«Բայց, գիտեք, մենք ունեինք մեր առանձին կյանքերը. սա առաջին անգամը չէր, որ մենք առանձին ճանապարհորդում էինք», -շարունակել է Քեսիդին: «Ես պարզապես երբեք չէի մտածում, որ դա տեղի կունենար, որ այնպես կստացվեր, ինչպես եղավ: Ինձ համար դեռ լիովին իրական չի թվում, որ նա մեզ հետ չէ»:
Նա հավելել է, որ դեռևս մտածում է անգլիացի երգչի մասին «ամեն օր, ամեն վայրկյան»։
«Այն պահից, երբ հանդիպեցի Լիամին, ես անկեղծորեն հավատում էի, որ մենք միմյանց համար ենք ստեղծված. նա ամենահամեստ, հմայիչ, լավ մարդն էր, ում հետ երբևէ կարող էիք հուսալ, որ հանդիպելու եք, և իսկապես լավագույն մարդկանցից մեկն էր, ում ես երբևէ հանդիպել եմ իմ կյանքում»,-նշել է Քեսիդին: