Իվան Իգնատեւը «Ուրարտուից» տեղափոխվեց Ալժիր

0

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ալժիրյան «ԺՍ Կաբիլիա» ֆուտբոլային ակումբը պայմանավորվել են հարձակվող Իվան Իգնատևի տրանսֆերի շուրջ։

26-ամյա ֆուտբոլիստը երեւանյան ակումբին էր միացել 2024 թվականի հունիսին։ 24/25 մրցաշրջանում Իգնատևը «Ուրարտուի» կազմում մասնակցել է 19 պաշտոնական հանդիպման և դարձել 13 գոլի հեղինակ։

Ակումբը շնորհակալություն է հայտնում Իգնատիևին իր ելույթների և կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

Leave A Reply

Your email address will not be published.