«Մանչեսթեր Սիթին» ձմեռային տրանսֆերային շուկայում ծախսել է 212 միլիոն եվրո
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել է 212 միլիոն եվրո։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը ձեռք է բերել չորս խաղացողի։
Transfermarkt-ի տվյալներով՝ «Մանչեսթեր Սիթին» կենտրոնական պաշտպան Վիկտոր Ռեյեսի համար վճարել է 37 միլիոն եվրո, կենտրոնական պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի համար՝ 40 միլիոն եվրո, կիսապաշտպան Օմար Մարմուշի համար՝ 75 միլիոն եվրո, կիսապաշտպան Նիկո Գոնսալեսի համար՝ 60 միլիոն եվրո։
Մեկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսած գումարով «Մանչեսթեր Սիթին» գրանցել է երկրորդ ցուցանիշը պատմության մեջ։ Ռեկորդը պատկանում է Լոնդոնի «Չելսիին», որը 2023 թվականին ծախսել էր 330 միլիոն եվրո։