«Բավարիայի» խաղացողը տեղափոխվեց «Տոտենհեմ»
19-ամյա եզրային հարձակվող Մատիս Տելը Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվեց Լոնդոնի «Տոտենհեմ»։ Կողմերը կնքել են կես տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է անգլիական ակումբի կայքը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը հանդես կգա 11 համարի խաղաշապիկով։
Ամռանը «Տոտենհեմը» ցանկության դեպքում հնարավորություն կունենա 60 միլիոն եվրոյով գնել Մատիս Տելի տրանսֆերային իրավունքը։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մատիս Տելը մասնակցել է 8 հանդիպման՝ անցկացնելով 31 րոպե։