Ռոնալդու․ «Ոսկե գնդակն» այլեւս հեղինակավոր մրցանակ չէ
Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Ոսկե գնդակ» մրցանակի մասին։
«Անկասկած, անցած տարի Վինսիսիուսն էր լավագույնը, եւ նա պետք է ստանար «Ոսկե գնդակը», սակայն այդ մրցանակն այլեւս հեղինակավոր չէ։ Ես եղել եմ նույն իրավիճակում, ինչ Վինին անցած տարի։ Նա արժանի էր լավագույնի կոչմանը, բայց չստացավ այդ մրցանակը։ Այլեւս չկա վստահություն այդ ընտրության նկատմամբ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Madrid Zone-ը։
Հիշեցնենք, որ 2024-ին «Ոսկե գնդակին» արժանացել էր Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը քվեարկության արդյունքում գրավել էր երկրորդ տեղը։