Գոհար Ավեստիսյանը հարկային ծառայությանը պարտք է գրեթե 2 մլն ռուբլի
Բլոգեր և դիմահարդար Գոհար Ավետիսյանը պարտք է Ռուսաստանի դաշնային հարկային ծառայությանը (FTS), հայտնում է Super-ը։ Ավետիսյանի «Բյութի ակադեմիա» ՍՊԸ-ում հայտնաբերվել են 1,9 մլն ռուբլու հարկերի, տուրքերի և տուգանքների գծով պարտքեր։ 2023 թվականի ապրիլին Ավետիսյանն ընդգրկվել է 32 միլիոն հետևորդ ունեցող բլոգերների ցուցակում, որոնց պատրաստվում էին ստուգել Ռուսաստանի իրավապահ մարմինները՝ փողերի լվացման և հարկերից խուսափելու համար։
Նրանց թվում էին նաև Դարիա Զոտեևան (Instasamka), Ռեգինա Տոդորենկոն, Եգոր Կրիդը, Վիկտորիա Բոնյան, Օքսանա Սամոյլովան, Դինա Սաևան, Անաստասիա Միրոնովան, Եկատերինա Ուսմանովան, Վերոնիկա Խացկևիչը, Ելենա Բլինովսկայան և Վալերիա Չեկալինա (Լերչեկ):