Գիտնականները պարզել են, որ ջերմային հարվածը կարող է թուլացնել սիրտը և ճարպակալում առաջացնել

0

Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ջերմային հարվածը կարող է մկների մոտ  սրտի աշխատանքի թուլացում և ճարպակալում առաջացնել, ինչպես նաև խաթարել ածխաջրերի նյութափոխանակությունը: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Communications Biology (ComBio) ամսագրում։

Ջերմային հարվածը գերտաքացման ամենավտանգավոր ձևերից մեկն է, որը կարող է հանգեցնել գիտակցության կորստի, օրգանների վնասման և նույնիսկ մահվան: Դա տեղի է ունենում, քանի որ մարմնի ջերմաստիճանի ծայրահեղ բարձրացումն ուղեկցվում է համակարգային բորբոքային պատասխանով:

Ջերմային հարվածի երկարաժամկետ ազդեցությունը որոշելու համար գիտնականները լաբորատոր մկներին ենթարկել են բարձր ջերմաստիճանի: Երբ ազատվելով գերտաքացման պայմաններից, կենդանիները առաջին մի քանի օրվա ընթացքում կարծես արագ վերականգնվեցին: Սակայն երկու շաբաթ անց նրանց մոտ առաջացան նյութափոխանակության խանգարումներ, որոնք նկատելի դարձան միայն ջերմային հարվածից որոշ ժամանակ անց:

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ ջերմային հարվածը թուլացրել է կրծողների սրտերը, խաթարել ածխաջրային նյութափոխանակությունը եւ նպաստել քաշի ավելացմանը։ Այս ազդեցությունները հատկապես նկատելի էին արուների մոտ։ Երբ մկներին կերակրում էին ճարպային սննդակարգով, նյութափոխանակության խանգարումները և ճարպի ավելացումն ավելի սրվեցին:

Գիտնականները նշել են, որ ջերմային կաթվածի երկարաժամկետ հետևանքները նման են ուղեղի ցնցումից կամ վիրուսային վարակներից հետո առողջության փոփոխությանը: Նրանք ենթադրել են, որ ծայրահեղ գերտաքացման նմանատիպ հետևանքները կարող են առաջանալ ոչ միայն մկների, այլև մարդկանց մոտ:

Leave A Reply

Your email address will not be published.