ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները
Չեմպիոնների լիգայի վերջին տուրի հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներին․
ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելե (ՊՍԺ), ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզման («Աթլետիկո Մադրիդ»), արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինես («Ինտեր»), անգլիացի կիսապաշտպան Մորգան Ռոջերս («Աստոն Վիլա»)։
Գրիզմանը դուբլի հեղինակ է դարձել ավստրիական «Զալցբուրգի» դեմ խաղում (5:1), Դեմբելեն, Ռոջերսն ու Մարտինեսը դարձել են հեթ-տրիկի հեղինակ։
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հաղթել է գերմանական «Շտուտգարտին» (4:1), անգլիական «Աստոն Վիլան»՝ շոտլանդական «Սելթիկին» (4:2), Իտալիայի չեմպիոն «Ինտերը»՝ «Մոնակոյին» (3:0)։