«Ֆուլ Հաուսը» կվերադառնա ներկայացման տեսքով
«Ֆուլ Հաուս» սիթքոմի երկրպագուներն այնքան էին կարոտել նախագիծը, որ դեռեւս անցած տարվանից խոսակցություններ էին տարածել, թե սիրված սիթքոմը տարիներ անց վերադառնալու է 10-րդ եթերաշրջանով:
Թե Գրիգոր Դանիելյանը, թե Մենչը (Արմեն Պետրոսյան), շտապեցին հերքել սիթքոմի վերադարձի մասին լուրերը, սակայն հեռուստադիտողին նրանք չեն տխրեցնի:
«Ֆուլ Հաուսի» դերասանական կազմը կիսվել է տեսանյութով, որում նրանք միանում են տեսազանգով, որի ընթացքում Մենչը հայտարարում է, որ սիթքոմի 10-ամյակի առթիվ մայիսի 4-ին՝ Լոս Անջելեսում, թիմը ներկայանալու է «Ֆուլ Հաուս» խորագրով նոր ներկայացմամբ:
«Անակնկալ Ֆուլ Հաուսի սիրահարների համար: Հանդիպում ենք մայիսի 4-ին Լոս Անջելեսում»,-կիսվել են արտիստները:
Ինչո՞ւ Լոս Անջելես՝ որովհետեւ այնտեղ է առաջին անգամ տեղի ունեցել «Ֆուլ Հաուսի» առաջին ներկայացումը: Սակայն թիմը խոսք է տվել մոտ ապագայում ավելի մեծ անակնկալով հանդես գալ: