Ռուզաննա Մանուչարյանը կիսվել է 90-ականներից ոգեշնչված իր կերպարով
Դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանը 90-ականների թեմայով միջոցառման է մասնակցել, որի համար հավաքել է այդ թվերից ոգեշնչված կերպար։
Դերասանուհին գանգրացել է վարսերը, կրել վառ մանուշակագույն ստվերաներկ, որոնք համապատասխանում են նրա զուգագուլպաներին, կարմիր բլուզ, ջինսե կիսաշրջազգեստ ու սպորտային բաճկոն։
«Ինձ այնքան է դուր եկել այս կերպարը։ Կարծում եմ՝ ինձ սազում է այս ըմբոստ ոճը․․․ Գիտեմ, որ 90-ականներին հեշտ չէր, բայց այդ ժամանակաշրջանում մարդիկ լի էին սիրով ու պայծառ ապագայի հույսով»,-սոցիալական ցանցերում կիսվել է դերասանուհին։