UFC․ Մոյկանոն մոտ 1 միլիոն դոլար է ստացել Մախաչեւին տանուլ տված մենամարտի համար

0

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC չեմպիոնական տիտղոսի համար ռուսաստանցի Իսլամ Մախաչեւին տանուլ տված մենամարտի համար դասակարգման աղյուսակում 10-րդ տեղը զբաղեցնող բրազիլացի Ռենատո Մոյկանոն ստացել է մոտ 1 միլիոն դոլար։ Այդ մասին Ռենատո Մոյկանոն ասել է Show Me The Money յութուբյան ալիքի եթերում։

Հիշեցնենք, որ Ռենատո Մոյկանոն մենամարտից մեկ օր առաջ փոխարինել էր տիտղոսի հավակնորդ, դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանին, որը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր մենամարտից։

Leave A Reply

Your email address will not be published.