Արաքսյա Մելիքյանի զվարճալի արկածները հնդկուհու կերպարում

0

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը, կարծես, հնդկական reel էր ցանկանում նկարահանել, բայց ինչ-որ բան այնպես չգնաց։ Փոխարենը նա հումորային անդրադարձով ու մի քանի մասերով անդրադարձել է իր նոր կերպարին։

Արաքսյան տեսանյութեր ու լուսանկար է տեղադրել, որոնցում նման է բոլիվուդյան աստղի։ Դերասանուհին կրում է վառ դիմահարդարում ու սարի, որոնք բնորոշ են հնդկական մշակույթին։ 

Հումորային տեսանյութում Արաքսյան պատմել է, որ լույս չունենալու պատճառով այդ կերպարով զբոսնել է փողոցում, որպեսզի հարակից տարածքում գտնեին մի վայր, որտեղ կլիներ լուսավորություն։

«Մաս 3 …իսկ սա միակ նկարը մեր չստացված reel -ի… Ինչու՞։ Դե, իրականում ոչ լույսը հերիքեց, ոչ էլ «հազար ու մի բան» -մեզ մնացին վառ հիշողությունները, 90-ականներին նմանվող հմտություներն ու Նանեի գերազանց աշխատանքը»,-լուսանկարին կից գրել է նա։ Դերասանուհին տեղեկացրել է, որ կրում է Karnellia Design-ի զարդերից։ 

Leave A Reply

Your email address will not be published.