Օփրա Ուինֆրիի մեկնաբանությունը «նիհար մարդկանց» մասին սոցցանցերում բացասական արձագանք է առաջացրել

0

Օփրա Ուինֆրիի մեկնաբանությունը «նիհար մարդկանց» մասին սոցցանցերում բացասական արձագանք է առաջացրել։ Իր փոդքաստում Օփրան պատմել է նիհարեցնող GLP-1 դեղամիջոցի օգտագործման սեփական փորձի մասին:

«Այն, ինչ հասկացա ամենաառաջին անգամ, երբ ընդունեցի GLP-1, վերաբերում էր նրան, որ այս տարիների ընթացքում ես կարծում էի, թե նիհար մարդիկ նրանք են, որոնք պարզապես ավելի մեծ կամքի ուժ ունեն»,- ասել է նա: «Նրանք ճիշտ սնունդ են ուտում։ Նրանք կարող են հավատարիմ մնալ սննդակարգին՝ առանց կարտոֆիլի չիփս ուտելուն։ Եվ հետո ես հասկացա, որ նրանք չեն էլ մտածում այդ մասին»,- շարունակել է 70-ամյա Ուինֆրին: «Նրանք ուտում են միայն այն ժամանակ, երբ սոված են եւ դադարում են ուտել, երբ կուշտ են»:

Այն բանից հետո, երբ զրույցի մի հատված հրապարակվեց ինսթագրամում, շատերը մեկնաբանություններում արտահայտեցին իրենց դժգոհությունը։

«Նիհար մարդիկ նույնպես անընդհատ մտածում են սննդի մասին, բայց նրանք քրտնաջան աշխատում են առողջ կառավարելու իրենց ֆիզիկական եւ մտավոր կարիքները, ոչ թե դեղանյութերի միջոցով»,  գրել է օգտատերերից մեկը:  «Ես անընդհատ մտածում եմ դրա մասին, բայց ես պարզապես չեմ ուտում»,- ավելացրել է մեկ ուրիշը:

Leave A Reply

Your email address will not be published.