Էրլինգ Հոլանդ․ Շատ գոհ եմ իմ ընտրությունից
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը պատասխանել է Մադրիդի «Ռեալ» կամ կատալոնական «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին հարցին։
«Ես նոր եմ 10 տարվա նոր պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ եւ իհարկե գոհ եմ ամեն ինչից։ Շատ գոհ եմ իմ ընտրությունից եւ անհամբեր սպասում եմ երկար տարիներ այստեղ անցկացնելուն»,- Էրլինգ Հոլանդի խոսքը մեջբերում է x.com/fabrizioromano-ն։
Էրլինգ Հոլանդը 2022 թվականից է հանդես գալիս կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում։ Այս ամիս նա երկարաձգեց պայմանագիրը մինչեւ 2034 թվական։