Քանյե Ուեսթը ինսթագրամում ներկայացրել է DROAM անվանմամբ երազանքի քաղաք ստեղծելու իր պլանները
47-ամյա ռեփերը ներկայացրել է Մերձավոր Արեւելքում գտնվելիք քաղաքի իր հայեցակարգը, որում նա վերահսկում է նրա ձեւի, գործառույթի եւ օգտագործման յուրաքանչյուր կողմը։
Հայեցակարգը ներառում է «ալիքաձեւ, քայլելու համար օգտակար տարածքներ», ինչպես նաեւ «պատուհանների բացակայություն» եւ «պարզունակ, նատուրալիստական մոտեցում»։
Սկզբում Քանյեն մտածել էր DROAM-ի մասին գաղափարը որպես Լոս Անջելեսի Նորթ-Բեւեռլի-Փարկի մի մաս։ Այդ տարածքի բնակիչները, սակայն, արագ հերքել են այդ գաղափարը՝ այն անվանելով «խելագար» եւ ակնարկելով, որ անհնար կլինի ստանալ բնակարանատերերի ասոցիացիայի անհրաժեշտ ձայները դրա իրականացման համար:
Ուեսթն անցյալ տարի թվիթերում բացահայտել էր իր գաղափարը Մերձավոր Արեւելքում ինքնաբավ քաղաքի մասին, որը կներառեր 100 000 ակր ֆուտուրիստական քաղաքի համար:
Նախագիծը, որն իրականացվելու է Նյու Յորքից երկու անգամ մեծ տարածքի վրա, ինչպես տեղեկացվել է, արդեն որոշ ժամանակ գտնվում է առաջին փուլում, քանի որ Ուեսթը գործընկերներ է փնտրում պլանավորման եւ զարգացման հարցում իրեն օգնելու համար:
Մեկնաբանությունների հատվածում երկրպագուները թերահավատորեն են վերաբերվել Քանյեի ծրագրերին։