Ջիջի Հադիդը և Բրեդլի Կուպերը չեն շտապում նշանադրվել
Ջիջի Հադիդը և Բրեդլի Կուպերը չեն շտապում նշանադրվել: Նրանք լուրջ հարաբերությունների մեջ են, «սակայն նշանադրությունը մեծ քայլ կլիներ», հայտնում է PEOPLE-ը՝ վկայակոչելով աղբյուրին:
«Նրանցից ոչ մեկը չի ցանկանում շտապել, բայց դա չի նշանակում, որ նրանք միասին երջանիկ չեն»: Աղբյուրը հավելում է, որ Հադիդի ու Կուպերի երեխաները «միասին ժամանակ են անցկացնում։ Դա շատ լավ է»:
Իսկ թե ինչպես են Հադիդն ու Կուպերը ազդում միմյանց վրա, ինսայդերը բացատրում է. «Ջիջին ազատ ոգի է և բացահայտում է Բրեդլիի զվարճալի կողմը»:
«Նրանք շատ ուրախ են։ Նրանք զբաղված են աշխատանքով, բայց առաջնային են նաև իրենց հարաբերություններն ու դուստրերը»:
նախկինում հարաբերությունների մեջ է եղել Իրինա Շեյքի հետ, ում հետ ունի դուստր՝ Լեա Դե Սենը։ Զույգը, ով սկսել է հանդիպել 2015 թվականին, երկու տարի անց բաժանվել է, սակայն ընկերներ են մնացել:
Մինչդեռ Հադիդը նախկինում հարաբերությունների մեջ է եղել Զեյն Մալիկի հետ, ում հետ ունի դուստր՝ Խային։ Նրանք բաժանվել են 2021 թվականի հոկտեմբերին՝ մոտ վեց տարվա ծանոթությունից հետո։