Մբապեն խաղաշապիկը նվիրվել է խաղադաշտ մտած երեխային

0

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խաղաշապիկը նվիրել է Լա Լիգայի 20-րդ տուրի հանդիպման ավարտից հետո խաղադաշտ մտած տղային, հաղորդում է RMC Sport-ը։

Ստադիոնի անվտանգության աշխատակիցներն անմիջապես շրջապատել են տղային, սակայն Մբապեն արձագանքել է իրավիճակին եւ մոտեցել է արտասվող երեխային։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 4:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Լաս Պալմասի» նկատմամբ։ Մբապեն դարձել էր դուբլի հեղինակ։

Leave A Reply

Your email address will not be published.