Հայկական Karas գինին ներառվել է Forbes-ի բարձրորակ գինիների ցանկում

0

«Արևելյան Եվրոպան իսկական գինու բում է ապրում, և Հայաստանյան գինին դրա վառ օրինակն է»,-գրում է Ջոն Մարիանին Forbes-ում հրապարակված իր հոդվածում, որը նվիրված է համեստ գներով բարձրորակ գինիներին։ Նրա ընտրության առաջին գինեգործարանը Էռնեկյան ընտանիքին պատկանող «Karas-ն» է, որն ակտիվորեն զարգացնում է բնիկ Արենի խաղողի սորտից գինիների արտադրությունը:

Karas գինու գործարանը գտնվում է Արմավիրի մարզում, հարուստ հրաբխային հողի վրա, որը իդեալական է խաղողագործության համար: Մարիանին նշում է, որ Հայաստանի տարածքում պահպանվել են գինեգործարանի մնացորդներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4000 թվականին։ Նա նաեւ ընդգծել է երկրի գինեգործության հնագույն ավանդույթները։

Karas 2022 գինին, որն արժե 18,50 դոլար, պատրաստված է 60% Areni-ից և 40% Siren-ից: Հեղինակի խոսքով՝ սա մուգ գույնով հարուստ, խորը գինի է, որը, չնայած համի և հյուսվածքի հարստությանը, զարմացնում է իր հավասարակշռված թթվայնությամբ։ Այն լավ համադրվում է այնպիսի ճաշատեսակների հետ, ինչպիսիք են գառան կամ այծի միսը:

Ջոն Մարիանին բարձր է գնահատել Կարասը՝ ընդգծելով դրա յուրահատկությունն ու որակը, ինչն էլ այս գինին արժանի է դարձնում ողջ աշխարհի գինու գիտակների ուշադրությանը։

Leave A Reply

Your email address will not be published.