OnlyFans-ի աստղը պնդում է, որ «համաշխարհային ռեկորդ» է սահմանել՝ «12 ժամում քնելով 1057 տղամարդու հետ»

0

OnlyFans-ի աստղը պնդում է, որ «համաշխարհային ռեկորդ» է սահմանել՝ «12 ժամում քնելով 1057 տղամարդու հետ»:

Դերբիշիրից 25-ամյա Բոննի Բլուն գերազանցել է մեծահասակների համար ֆիլմերի դերասանուհի Լիզա Սփարքսի նախորդ ռեկորդը, որը 2004 թվականին 24 ժամվա ընթացքում քնել է 919 տղամարդու հետ:

TikTok-ի տեսանյութում Բոնին երախտագիտություն է հայտնել գործընթացում ներգրավված բոլորին: Բլուն ավելի վաղ բախվել էր սոցցանցերում բացասական արձագանքների այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ քնում է 18-ամյա երիտասարդների հետ և ասել, որ տղամարդիկ «պետք է դավաճանեն» իրենց կանանց:

Նա նաև պատմել էր, որ ամսական մինչև 750,000 ֆունտ է վաստակում իր առցանց գործունեությունից, որը ներառում է OnlyFans-ում X վարկանիշ ունեցող բովանդակություն հրապարակելը:

Նոր տեսահոլովակում նա պատմել է, որ միջոցառմանը մասնակցելուց հետո իր մաշկը ավելի լավ տեսք ունի, քան նախկինում։ Համացանցում իր տեղադրած երկու հոլովակներից մեկում նա ասել է. «Այսպիսի տեսք ունի իմ դեմքը այն բանից հետո, երբ 12 ժամ առաջ քնեցի 1000 տղամարդու հետ»:

«Սենյակը լրիվ լիքն էր։ Հետո բաժանվեցինք հինգ հոգանոց խմբերի։ Մեկ մարդ նայում էր, երբ ես ինչ-որ մեկի հետ էի, և հետո դա բառացիորեն նման էր պտտվող շրջանի»,-ասել է Բլուն:

Նրա պնդումները, որ նա սեռական հարաբերություն է ունեցել 1057 տղամարդու հետ 12 ժամում կամ 720 րոպեում, ցույց են տալիս, որ յուրաքանչյուր արարքի վրա ծախսված միջին ժամանակը կազմել է 41 վայրկյան:

«Ինչ անհարմար է», «Ինչու՞ է ինչ-որ մեկը դա անում», «Տխուր է, որ տղամարդիկ նույնպես ցանկանում են դա անել՝ բոլորը փառքի և փողի համար», — այսպիսի մեկնաբանություններ են նրա գրառման տակ:

Leave A Reply

Your email address will not be published.