«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ չնայած Լոս Անջելեսի հրդեհներին
«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 2-ին, ինչպես նախատեսված էր՝ չնայած Լոս Անջելեսի հրդեհներին: Այս մասին ասված է Ձայնագրման ակադեմիայի, MusiCares-ի գործադիր տնօրեն Հարվի Մեյսոն կրտսերի և ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Թեմմի Հերթի համատեղ հայտարարության մեջ:
«Սակայն այս տարի շոուն կունենա նոր նպատակ՝ հավաքել լրացուցիչ միջոցներ՝ աջակցելու անտառային հրդեհների դեմ պայքարի ջանքերին և նշելու առաջին արձագանքողների քաջությունն ու նվիրումը, որոնք վտանգում են իրենց կյանքը մերը պաշտպանելու համար», — ասվում է հայտարարության մեջ: