UFC նախագահ․ Եթե հրդեհները Լոս Անջելեսում ահագնանան, UFC 311-ը կտեղափոխենք Լաս Վեգաս

0

Խառը մենամարտերի UFC նախագահ Դանա Ուայթը չի բացառել, որ UFC 311 մրցաշարը Լոս Անջելեսից կարող են տեղափոխել Լաս Վեգաս։

«Եթե հրդեհները Լոս Անջելեսում ահագնանան, UFC 311-ը կտեղափոխենք Լաս Վեգաս։ Բայց դա կանենք, եթե իրավիճակը չափազանց վատ լինի։ Առայժմ ամեն ինչ ընթանում է նախատեսվածով»,- Դանա Ուայթի խոսքը մեջբերում է Bloody Elbow-ը։

UFC 311-ը տեղի կունենա հունվարի 19-ին։ Մրցաշարի գլխավոր մենամարտում թեթեւ քաշային կարգի տիտղոսը կվիճարկեն Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանն ու ռուսաստանցի Իսլամ Մախաչեւը։

Leave A Reply

Your email address will not be published.