Ջասթին Բիբերը 2025 թվականին կարող է վերադառնալ երաժշտական աշխարհ

0

Ջասթին Բիբերը կարող է վերադառնալ երաժշտություն 2025 թվականին, հայտնում է Puck News-ի լրագրող Մեթյու Բելոնին։

Բելոնիի What I’m Hearing  տեղեկագիրը պնդում է, որ 30-ամյա երաժիշտը ներկայումս պատրաստվում է իր վերադարձին: Բիբերի որոշումը՝ վերադառնալու երաժշտություն ձայնագրելուն և, հնարավոր է, ելույթ ունենալուն, կարող է կապված լինել AEG ընկերությանն իր ունեցած զգալի պարտքի հետ, որը առաջացել է առողջությունը հոգալու համար իր շրջագայությունը չեղարկելուց հետո: «Ինձ ասացին, որ Բիբերին փող է պետք և ուզում է աշխատել»,- գրել է Բելոնին՝ նշելով նաև «փոփ աստղի այլ ծախսերը», որպես իր վերադարձի այլ հնարավոր պատճառներ։

Վերջին տարիներին Բիբերը հիմնականում ձեռնպահ է մնացել երաժշտությունից՝ փոխարենը ժամանակ անցկացնելով ընտանիքի՝ Հեյլի Բիբերի և նրանց որդու՝ Ջեքի հետ և կենտրոնանալով իր առողջության վրա՝ Ռամսի Հանթի 2-րդ տիպի համախտանիշի և դեմքի մասնակի կաթվածի ախտորոշումից հետո:

Նրա վերջին լիաֆորմատ ալբոմը՝ Justice-ը, թողարկվել է 2021 թվականին, իսկ վերջին աշխատանքը ներառում է համագործակցություններ Don Toliver-ի և SZA-ի հետ 2023 թվականին, ինչպես նաև մի քանի կենդանի կատարումներ։

Leave A Reply

Your email address will not be published.