«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել «Վալյադոլիդի» 18-ամյա խաղացողին

0

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել իսպանական «Վալյադոլիդի» 18-ամյա կենտրոնական պաշտպան Ջումա Բային, որը ներկայացնում է Սիերա Լեոնեն, հաղորդում է The Sun-ը։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Ինտերը», «Լանսը» եւ «Ֆեներբահչեն»։ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելուց հետո նրան 18 ամսով վարձակալությամբ թողնել «Վալյադոլիդում»։

Transfermarkt-ը Ջումա Բայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։

Leave A Reply

Your email address will not be published.