Արյան ներարկումը պաշտպանել է սակավարյունություն ունեցող պացիենտների առողջությունը ինֆարկտից հետո. NEJM
Ռաթգերի համալսարանի Բժշկական դպրոցի ամերիկացի գիտնականները հայտնաբերել են անեմիա ունեցող պացիենտների կյանքը երկարացնելու միջոց, որոնք սրտի նոպա են ունեցել։ Հետազոտությունը հրապարակվել է NEJM Evidence գիտական ամսագրում։
Թեստերը ցույց են տվել, որ սրտի կաթվածից հետո անեմիա ունեցող մարդկանց մոտ մեծ քանակությամբ նվիրաբերված դոնորական արյան փոխներարկումը նվազեցնում է մահացությունը եւ սրտի կրկնվող նոպաների հավանականությունը։
Թիմի եզրահանգումները հիմնված են չորս կլինիկական ուսումնասիրությունների տվյալների վրա, որոնց մասնակցել է 4 311 մարդ: Դրանց կեսը ստացել է դոնորական արյան ավելի փոքր ծավալ, իսկ մյուս կեսը՝ ավելացված չափաբաժիններ։ Այնուհետեւ գիտնականները համեմատել են մահացության եւ սրտամկանի ինֆարկտի կրկնության մակարդակը երկու խմբերում 30 օր եւ վեց ամիս հետո:
Արդյունքները ցույց են տվել, որ արյան մեծ փոխներարկումը ընդամենը 2,4 տոկոսով է նվազեցրել մահվան կամ սրտի կրկնվող նոպայի ռիսկը առաջին ամսվա ընթացքում:
Սակայն վեց ամիս անց ավելի շատ արյուն ստացած պացիենտների մոտ ավելի քիչ են եղել մահերը բոլոր պատճառներից՝ արյան սահմանափակ չափաբաժնով խմբի համեմատ:
«Այս վերլուծության եզրահանգումները վկայում են, որ անեմիա եւ սրտի նոպա ունեցող պացիենտներին ավելի շատ արյուն փոխներարկելը կարող է կյանքեր փրկել վեց ամսվա ընթացքում», — նշել են հետազոտության հեղինակները: