Ռեփեր Lil Pump-ը կատարել է Gucci Gang թրեքը իր 90-ամյա տատիկի համար, սակայն վերջինս տպավորված չի եղել
Ռեփեր Լիլ Փամփը շնորհավորել է տատիկին ծննդյան 90-ամյակի կապակցությամբ՝ կատարելով իր Gucci Gang թրեքը։ Սակայն, դատելով տեսանյութից, թոռան ձայնային կարողությունները նրան չեն տպավորել։
Լիլ Փամփը առանց վերնաշապիկի պարել է տատիկի շուրջը և երգել «Gucci gang Gucci Gang»: Այնուհետև երաժիշտը կանգնել է նրա կողքին գտնվող աթոռի վրա՝ փորձելով գրավել նրա ուշադրությունը: Հետո նա դիպել է տատիկի ուսին, երբ վերջինս նայում էր հեռուն՝ ոչ մի զգացմունք չցուցաբերելով:
Ավելի ուշ մեկ այլ տեսանյութում Լիլ Փամպի տատիկը կարծես փափկել է, երբ նա վեր է կացել պարելու իր թոռան հետ քաղցր հոլովակում:
«Ես կատարեցի GUCCI երգը իմ սիրելի տատիկի համար, շնորհավոր 90-ամյակը @grandmapump90», — մակագրել է նա գրառումը:
Սակայն երկրպագուները ուշադրություն են դարձրել տատիկի արձագանքին. «Նա ատում է այդ ամենը», «Նա այնքան հիասթափված տեսք ունի», «Նա կարծես կնախընտրեր լինել ամենուր, բացի այստեղից», «Նա այնքան հիասթափված է, որ դա Դրեյքը չէ», «Տատիկը զարմանում է, թե ինչու իր թոռը լավ տղայի պես չի գնացել ֆինանսների կամ խորհրդատվության ոլորտ», — գրել են նրանք: