Ռոնալդոն առաջադրվել է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնում
Բրազիլիայի հավաքականի, «Ռեալի», «Ինտերի» եւ «Միլանի» նախկին հարձակվող Ռոնալդոն առաջադրվել է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահի ընտրություններում, հաղորդում է RMC Sport-ը։
«Ես հարյուրավոր մոտիվներ ունեմ առաջադրվելու համար։ Բայց գլխավոր պատճառը համաշխարհային մակարդակում բրազիլական ֆուտբոլի նկատմամբ հարգանքը վերադարձնելու ձգտումն է»,- ասել է Ռոնալդոն։
48-ամյա Ռոնալդոն 2011-ին կարիերան ավարտելուց հետո հիմնել է ֆուտբոլային տրանսֆերների գործակալություն, եղել է Նեյմարի գործակալը: Ռոնալդոն եղել է 2014-ին Բրազիլիայում անցկացված աշխարհի առաջնության կազմկոմիտեի նախագահը։ 2018-ին նա ձեռք է բերել իսպանական «Ռեալ Վալյադոլիդ» ակումբը, 2021-ին բրազիլական «Կրուզեյրոն», որը վաճառել է այս տարի։