Ձմեռային հագուստը բարձրացնում է երեխաների ոջիլով վարակվելու հավանականությունը. MedicalXpress
Ձմռանը երեխաների պեդիկուլյոզով՝ ոջիլով վարակվելու վտանգը զգալիորեն մեծանում է։ Բանն այն է, որ գլխարկները, վերարկուները, սանրերը կամ տոնական հագուստները հանդես են գալիս որպես մակաբույծների փոխանցման հիմնական ուղիներ։ Այս մասին MedicalXpress պարբերականին պատմել է ամերիկյան Texas A&M Health կլինիկայի բուժքույր Ալի Վուրսթերը։
Բժիշկը հիշեցրել է, որ հակառակ տարածված կարծիքի՝ ոջիլները չեն թռչում եւ եւ չեն թռչկոտում։ Բացի այդ, կեղտոտ կամ խռիվ մազերով մարդիկ այնքան էլ ենթակա չեն պեդիկուլյոզով վարակման, ոջիլների համար ավելի հեշտ է դիրքավորվել մաքուր եւ սանրված մազերում։
Ավելի հաճախ ոջիլները տարածվում են դպրոցական տարիքի երեխաների շրջանում հագուստի եւ հիգիենայի իրերի միջոցով։ Գլխի ոջիլները կանխելու համար Վուրսթերը խորհուրդ է տալիս զգուշացնել դպրոցականներին չփոխանակել հագուստները, գլխարկները կամ սանրերը։ Նա նաեւ խորհուրդ է տալիս խուսափել երեխաների գլխով հպումներից։
Հագուստը, անկողնային սպիտակեղենը եւ այլ գործվածքներ, որոնցից օգտվում են դպրոցականները, պետք է մշտապես լվանալ տաք ջրով եւ չորացնել բարձր ջերմաստիճանով։ Չլվացվող իրերը, որոնք ենթադրաբար կարող են ոջիլներ պարունակել (օրինակ՝ փափուկ խաղալիքները), պետք է դնել պոլիէթիլենային փաթեթներում եւ պահել երկու շաբաթ։ Բանն այն է, որ ոջիլը չի կարող ապրել մարդու գլխից դուրս երկու շաբաթից, իսկ անիծը՝ տասն օրից ավելի։