Քիմ Քարդաշյանը ցնցել է երկրպագուներին՝ հայտնելով, որ վիթխարի սուրբծննդյան երեկույթ այս անգամ չի լինելու
Քարդաշյան-Ջեներ ընտանիքը աչքի է ըկնում նրանով, որ ամեն տարի կազմակերպում է վիթխարի սուրբծննդյան երեկույթ, որին հաճախ ներկա են լինում աստղային հյուրեր։
Սակայն Քիմ Քարդաշյանը ցնցել է երկրպագուներին, երբ Vogue-ին ասել է, որ այս տարի տոնակատարությունը զգալիորեն համեստ է լինելու։
Արտառոց երեկույթի փոխարեն Քիմը նախատեսում է ավելի «ինտիմ» ընտանեկան հավաքույթներ։ «Այս տարի մենք կկազմակերպենք շատ համեստ սուրբծննդյան երեկույթ, պարզապես այն պատճառով, որ շինարարություն ենք անում»,- ասել է SKIMS-ի 44-ամյա հիմնադիրը։
Ներկայում Քիմը նորոգում է Կալաբասասի իր առանձնատունը (60 մլն դոլար արժեքով), իսկ Քլոեն նորոգում է իր տունը, որը գնել է հենց մոր՝ Քրիս Ջեների տան կողքին Հիդեն-Հիլզում։
«Մենք նախատեսում ենք ընտանեկան ինտիմ միջոցառում։ Ունեցել ենք մի քանի լեգենդար սուրբծննդյան երեկույթներ, եւ դրանք միայն սկսվում են։ Մեր երեխաները դրանք սիրում են, իսկ հիմա նրանց բոլոր ընկերները ցանկանում են գալ»,- ասել է նա պարբերականին՝ ավելացնելով. «Ահա այսպիսի ուրախ ավանդույթ»։
Անցած տարի տոնը նշվել է Քիմի տանը, եւ ներկա էին աստղեր, որոնց մեջ՝ Փերիս Հիլթոնը։