ՈՒԵՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին 37 500 եվրոյով
Ազգերի լիգայի Հայաստան — Ֆարերյան կղզիներ հանդիպման (0:1) ժամանակ երկրպագուների կողմից պիրոտեխնիկայի եւ անթույլատրելի բովանդակությամբ պաստառների համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ի կողմից տուգանվել է 37500 եվրոյով, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Ազգային հավաքականի հաջորդ պաշտոնական խաղում «Հանրապետական» ստադիոնի Հարավային եւ Հարավարեւելյան տրիբունաների 500 տեղ փակ կլինի։
Սահմանված է երկու տարվա փորձաշրջան Հայաստանի հավաքականի տնային հանդիպումների համար։