Kivera Naynomis-ի՝ 53 սանտիմետր գոտկատեղով շքեղ զգեստը՝ Նազենի Հովհաննիսյանի համար

0

Նազենի Հովհաննիսյանը ԱՄՆ-ում կայացած Armenian Music Video Awards-ի հանդիսավարներից էր: Միջոցառման ընթացքում Նազենին մի քանի անգամ զգեստափոխվել է, նրա կերպարներից մեկը ստացել է Kivera բրենդի հիմնադիր, դիզայներ Արեւիկ Սիմոնյանը:

Նազենին Instagram-ում կիսվել է եւ Dolby թատրոնի բեմում լինելու տպավորություններով, եւ զգեստի ստեղծման մասին հետաքրքիր մանրամասներով:

«Dolby թատրոնի բեմից, երբ նայում ես հանդիսատեսին՝ քեզ թվում է՝ նայում ես հազարավոր փայլող աստղերին՝ Երկնակամարում: Նրանց հազարավոր սրտերի բաբախյունը մի քիչ մեղմում է քո՛ սրտի անհանգիստ ցատկը), որը մատնիչի պես բոլորից արագ է զարկում:  Ու կապ չունի՝ քանի հազար անգամ ես բեմ դուրս եկել… Նորին մեծություն բեմն անպատմելի, Տիեզերական տարածություն է. հուզիչ, վեր հանող, կամ, եթե անպատասխանատու ես ՝ տապալող, ու ցավեցնող»,-գրառման մեջ նշել է հաղորդավարուհին, որը նաեւ իր տպավորիչ զգեստի համար շնորհակալություն է հայտնել Արեւիկին: Նազենիի զգեստը դասական ոճում էր՝ բաղկացած ոսկեգույն կորսետից եւ երկար սեւ շրջազգեստից:

«Իմ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ  Արեւիկին շնորհակալություն զգեստիս համար, որ մինչեւ մեկնելուս օրը՝ գիշերը ցերեկ արած աշխատում էին վրան, որպեսզի ստանան մտածածի լավագույն պատկերը. 53 սմ գոտկատեղով՝ հայկական 98 կոնքին: շնորհակալ եմ»,-ժպիտով հավելել է նա:

Leave A Reply

Your email address will not be published.