Qatar Masters. Շանթ Սարգսյանը կիսում է առաջին տեղը 5 տուրից հետո

0

Դոհայում անցկացվող շախմատային Qatar Masters մրցաշարի 5 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը վաստակել է 4,5 միավոր եւ կիսում է առաջին տեղը հնդիկ Մուրալի Կարտիկեյանի հետ։

Ռուսաստանցի Դավիթ Պարավյանը 4 միավորով բաժանում է 3-8-րդ տեղերը։

Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մ․ Մարտիրոսյանն ու Տիգրան Կ․ Հարությունյանը վաստակել են 3,5 միավոր եւ բաժանում են 9-29-րդ տեղերը։

Leave A Reply

Your email address will not be published.