Abnormal. Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

0

Լիլիթ Հովհաննիսյանն իր երկրպագուներին ուրախացրել է նոր երգով ու տեսահոլովակով։ «Abnormal»`անգլալեզու վերնագրով այս երգն իրականում հայալեզու է։ Լիլիթն այն տեղադրելով խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չին հագեցել»։  

«Կլինի 1 տարի, ինչ այս տեսահոլովակը պատրաստ է, բայց մինչ այժմ չեմ հագեցել երգից (նման բան հազվադեպ է լինում ինձ հետ)։ Սա վերջին փուլի երգերից իմ ամենասիրելին է, հույս ունեմ, որ դուք էլ այն կհավանեք»,-հրապարակմանը կից գրել է երգչուհին։

37-ամյա երգչուհին տեսահոլովակում, ինչպես միշտ, փայլում է գայթակղիչ կերպարներով։ Նա շլացուցիչ տեսք ունի թե գլամուրային դիմահարդարմամբ սեւ գայթակղիչ կերպարում, թե ավելի նուրբ ու աղջկական առօրյա ոճում։ 

Երգի ներքո արված մեկնաբանություններում երկրպագուներն իրենց հիացմունքն են հայտնել։ Ոմանք Լիլիթից «մենահամերգ են պահանջել, որոշները հորդորել մասնակցել «Եվրատեսիլ»-ին։ 

Leave A Reply

Your email address will not be published.