Սաբրինա Քարփենթերը նոր «Սուրբ Ծննդյան թագուհի՞ն» է

0

Երկրպագուները սիրում են Սաբրինա Քարփենթերի «A Nonsense Christmas» անվանումով տոնական շոուն Netflix-ում, իսկ ոմանք նրան անվանում են Սուրբ Ծննդյան նոր թագուհի:

25-ամյա երգչուհին Netflix-ում թողարկել է իր ամենասպասված տոնական հատուկ հոլովակը, որտեղ ներկայացված են հրավիրյալ արտիստներ, կատակերգական կամեոներ և այլ անակնկալ դուետներ:

«Գրեմմի» մրցանակի հավակնորդը իր երկրպագուների համար կատարել է 2023 թվականի իր տոնական Fruitcake մինի ալբոմից երգեր, ինչպես նաև ամանորյա հայտնի դասական ստեղծագործություններ:

Carpenter-ը տարօրինակ և տոնական երանգ է բերել շոուին՝ մարմնավորելով մի աղջկա, որն անցնում է Ձմեռ պապի հետ իր հարաբերությունների վերելքներով և վայրիվերումներով: Նրա կատակերգական ժամանակն ու հմայքը ավելացրել են քմահաճ սյուժեի խաղարկայնությունը:

Հավատարիմ մնալով սեփական էսթետիկային՝ Սաբրինան ցուցադրել է տոնական տարատեսակ շքեղ կերպարներ:

Երկրպագուները շտապել են երգչուհուն և նրա հյուր աստղերին գովեստի խոսքեր հղել: Ոմանք աղաչել են աստղին թողարկել լիարժեք տոնական ալբոմ:

«Սաբրինա Քարփենթերը պետք է թողարկի ամանորյա լիամետրաժ ալբոմ»; «Լավագույն ամանորյա թողարկումը, որը ես երբևէ տեսել եմ՝ շնորհիվ Սաբրինա Քարփենթերի»; Դուետներն այնքան կատարյալ էին և ցույց տվեցին նրա երաժշտության բազմազանությունը… Մենք սիրում ենք քեզ Սաբրինա Կլաուս»:

A Nonsense Christmas-ը հեռարձակվում է բացառապես Netflix-ով: Յուրահատուկ վերնագիրը գալիս է նրա Nonsense հիթի տոնական ռեմիքսից, որը թողարկվել է անցյալ դեկտեմբերին:

Leave A Reply

Your email address will not be published.