Լինդսի Լոհանը դիմել է «աննկատ» պլաստիկ վիրաբուժության նոր թրենդի

0

Լինդսի Լոհանը բազմաթիվ աստղերից մեկն է, որը դիմել է «աննկատ» պլաստիկ վիրաբուժության նոր թրենդին։

38-ամյա դերասանուհին իր հանդեպ ուշադրություն է գրավել նոր ֆիլմում հայտնվելուց հետո եւ երբ ստիպել է սոցցանցերի օգտատերերին հարցնել. ի՞նչ է արել այսքան երիտասարդ եւ թարմ տեսք ունենալու համար։

Պլաստիկ վիրաբույժների ամերիկյան ասոցիացիայի անդամ, բժիշկ Քրիսթի Համիլթոնն ասել է Fox News Digital-ին, որ այդ «աննկատ» տեսակը շատ ավելին է, քան «պարզապես թրենդ լինելը»։

«Աննկատ տեսակը պարզապես միտում չէ, դա մշակութային տեղաշարժ է էսթետիկայում, ինչպես նաեւ մեր վիրաբուժական մեթոդների առաջընթաց եւ կատարելագործում»,- ասել է նա։ «Ես կասեի, որ չափից ուռուցիկ շուրթերը եւ քարացած դեմքերը երբեք թրենդ չեն եղել, դրանք անցանկալի կողմնակի ազդեցություններ են, որոնք, հնարավոր է, հետո շտկել են պացիենտների մոտ»։

«Պացիենտներն այժմ առաջնահերթությունը տալիս են այն միջամտություններին, որոնք նրանց թույլ են տալիս թարմ եւ երիտասարդ տեսք ունենալ՝ ցույց չտալով, որ վիրահատություն են կատարել։ Այս էվոլյուցիան պայմանավորված է տեխնոլոգիական նվաճումներով, մեթոդներով եւ դեմքի անատոմիայի ավելի խոր ըմբռնմամբ, ինչը թույլ է տալիս ստանալ արդյունքներ, որոնք կատարյալ կերպով համադրվում են պացիենտի բնական գծերի հետ»։

«Ավելի վաղ թրենդների համեմատ՝ «աննկատ»-ը իսկական է եւ հավերժ»,- ավելացրել է նա։ «Դա ոչ այնքան վազք է ակնթարթային միտումների հետեւից, որքան ժամանակից դուրս, անհատականացված գեղեցկության ապահովում»։

Leave A Reply

Your email address will not be published.