«Բարսելոնան» առաջարկ է արել «Բայերի» խաղացողին
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» աշխատում է Գերմանիայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» 28-ամյա պաշտպան Ջոնաթան Տայի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ, հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։ Կողմերն արդեն բանակցում են։
Գերմանացի ֆուտբոլիստի պայմանագիրը իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն հաջող բանակցություններ է ունեցել Ջոնաթան Տայի գործակալ Պինի Զահավիի հետ, որը ներկայացնում է նաեւ «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Ջոնաթան Տան մասնակցել է 12 հանդիպման, խփել է 1 գոլ։