Apple-ը կարող է ապագա iPhone-ներում «անտեսանելի խցիկ» տեղադրել
Apple-ը ԱՄՆ պատենտների եւ ապրանքանշանների բյուրո է ներկայացրել փաստաթուղթ հենց iPhone-ի էկրանի մակերեսի տակ սելֆի-խցիկի տեխնոլոգիայի նկարագրմամբ։ Փաստաթուղթը հայտնաբերել է Patently Apple պորտալը։
Պատենտային պատկերների համաձայն՝ տեխնոլոգիան պետք է ապահովի խցիկների եւ սքաներների ճշգրիտ աշխատանքը դեմքերի ճանաչման համար, որոնք գտնվում են դիսփլեյի ակտիվ մասում։ Դա թույլ կտա ավելացնել էկրանի օգտակար մակերեսը՝ այն զրկելով Dynamic Island կտրվածքից։
Էսքիզներում ներկայացված է նաեւ էկրանի վերին մասում փոքրացված կտրվածքով տարբերակը, որտեղ դիսփլեյի տակ թաքնված է միայն մեկ սարք։
Ըստ լուրերի՝ iPhone 17 Pro Max-ը կունենա ամենափոքր կտրվածքը շարքում, իսկ Face ID սքաները կփոքրացվի։ 2025թ. մյուս մոդելները կունենան Dynamic Island-ի «հին» տարբերակը։ Գուցե նոր տեխնոլոգիան, որը նկարագրված է պատենտում, կլինի քայլ այդ ուղղությամբ։ Չի բացառվում, որ Apple-ը կդիմի պատենտում նկարագրված տեխնոլոգիային։