64-ամյա Վալերի Բերտինելին երախտապարտ է «յուրաքանչյուր ուռուցիկության, անհարթության, կնճռի եւ կախված ծնոտի» համար լողազգեստով նոր սելֆիում  

0

64-ամյա Վալերի Բերտինելին բացահայտ ասում է, որ ընդունում է իր մարմինը։ Դերասանուհին ինսթագրամում տեղադրել է հայելային սելֆի սեւ առանձին կտորներով լողազգեստով։ Լուսանկարում դերասանուհին ձեռքին պահում է մազերի ներկի տուփը՝ դիրք ընդունելով լոգարանում։

«Մի ինչ-որ պահի ես կպատմեմ այն խելագարության մասին, որն ապրեց իմ մարմինն այս տարի»,- գրել է նա մակագրությունում։ «Բայց այժմ ուռուցիկությունը, անհարթությունը, կնճիռը եւ կախված ծնոտը զգում են պարզ երախտապարտություն այն բանի համար, որ ես կանգնած եմ հայելու առջեւ Մանհեթենի կենտրոնում գտնվող հյուրանոցի լոգարանում եւ պատրաստ եմ երկուշաբթի  ուշ երեկոյան ներկել մազերս»։

Նրա հանրահայտ ընկերները խրախուսել են նրան մեկնաբանություններում։ «Դու հիանալի տեսք ունես»,- գրել է Քրիստին Չենովեթը։ «Ես քեզ այնպես եմ սիրում»,- ավելացրել է Ջենիֆեր Լավ Հյուիթը, իսկ Քարնի Ուիլսոնը գրել է. «Կուզենայի այդպիսի մարմին ունենալ»։

Leave A Reply

Your email address will not be published.