Գվարդիոլա՝ «Բարսելոնայում», «Բավարիայում» եւ «Մանչեսթեր Սիթիում» աշխատանքի մասին

0

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է «Բարսելոնայի», «Բավարիայի» եւ «Մանչեսթեր Սիթիի» տարբերությունների մասին։

«Արդեն 9 տարի այստեղ եմ, եւ դա շատ բաների վկայություն է։

«Բարսելոնան» առանձնահատուկ էր, քանի որ այնտեղ սկսել գնդակներ մատուցող տղայից մինչեւ խաղացող եւ իմ սրտի ակումբի մարզիչ։ Այս երեք ակումբները շատ հարցերում անհամեմատելի են։

Կարեւոր դաս էր ինձ համար աշխատանքը «Բավարիայում», որը հսկա է՝ հաշվի առնելով կառուցվածքը, քաղաքը, ակումբի մենթալիտետը, բոլոր ոլորտներում բարձր մրցունակությունը։

Իսկ «Մանչեսթեր Սիթիում» 9 տարի եմ, քանի որ այստեղ ձեռք եմ բերել կայունություն եւ շատ այլ բաներ, որոնք օգնեցին զգալ ինձ լավ մարզիչ։

Իսկ գլխավոր պատճառը, թե ինչու եմ այստեղ այսքան տեւական ժամանակ, այն է, որ շատ ենք հաղթում։ Այդ պատճառով էլ մարդիկ հավատում են ինձ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի կայքը։

Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Leave A Reply

Your email address will not be published.